www.occrp.org կայքի փոխանցմամբ՝ Կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը (OCCRP) տվյալներ է ներկայացրել արտերկրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի սեփականության մասին: Ալիևի ընտանիքն արտերկրում ունի ավելի քան 140 միլիոն դոլարի սեփականություն՝ միայն հայտնի տվյալներով:
Forbes բիզնես ամսագիրը հրապարակել է ամենաարժեքավոր ընկերությունների և համաշխարհային բրենդների վարկանիշային աղյուսակը, իր առաջատարի դիրքը պահպանել է Apple ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիան:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հրազդան-ցեմենտ» ընկերությանը չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից ազատելու օրենքի նախագիծը՝ կողմ քվեարկեց 86, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 9 պատգամավոր:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով թուրքական ապրանքների՝ Հայաստան ներմուծման հարցի վերաբերյալ կառավարության դիրքորոշմանը, ասաց, թե կառավարությունը որևէ նման խնդիր չի դրել:
«Ես երրորդ անգամ եմ հայտարարում, որ հարկային մարմինները անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու օրենսդրական հիմքեր չունեն»,- այսօր հայտարարեց պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Քառօրյա պատերազմից հետո շատ հարցեր վերանայելու կարիք կա, սակայն հարկավոր չէ ինչ-ինչ դեպքերում ծայրահեղության հասնել: Այդպիսի դեպքերից մեկն էլ այն է, որ ոմանք պնդում են, թե պետք է թուրքական ապրանքի ներկրումից հրաժարվել:
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ISIJ) հրապարակեց այսպես կոչված «պանամական փաթեթը»՝ պանամական օֆշորներում գրանցված ավելի քան 200 հազար ընկերություններին վերաբերող մոտ 11 միլիոն փաստաթղթերը:
որ հետազոտության տվյալներով` ավելի քան 13 տրիլիոն դոլար դուրս է եկել Ռուսաստանից, Չինաստանից և այլ զարգացող տնտեսություններով երկրներից օֆշորներ՝ հայտնում է The Guardian-ը:
Իրանը պայմանագիր է կնքել, որով նախատեսվում է մեծացնել Saras իտալական նավթավերամշակման գործարան մատակարարվող նավթի ծավալները` Թեհրանում հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար և Ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրեն Ռուքն ադ-Դին Ջավադին:
Իրանը հայտարարել է նավթի արդյունահանման սառեցման պլաններին միանալու մտադրության մասին՝ վկայում են Իրանի ազգային նավթային ընկերության միջազգային կապերի տնօրեն Մոհսեն Կամսարիի խոսքերը, որ նավթի արդյունահանման ցանկալի մակարդակի երկիրը դեռ չի հասել։
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...